
«Իրական խոստում 4» գործողության 63-րդ ալիքի ընթացքում Իսրայելում գտնվող մոտ 80 ռազմական թիրախ հրթիռային հարված է ստացել, հայտնել է ԻՀՊԿ-ն։
««Իրական խոստում 4» գործողության 63-րդ ալիքի շրջանակներում հրթիռային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով ճշգրիտ հարվածներ են հասցվել Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում գտնվող 80 տարբեր ռազմական թիրախների, այդ թվում՝ Ռիշոն Լե Ցիոն քաղաքի մերձակայքում, ինչպես նաև Թել Ավիվի արևելյան և հարավային հատվածներում գտնվող թիրախներին», – ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է IRNA-ն։