Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել օկուպացված Արցախ:
Այդ մարդիկ նախկինում ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Այս փուլում Մարտակերտի շրջան է ուղարկվել 65 ընտանիք՝ թվով 250 մարդ:
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համակողմանի հոգատարության համար: