Իշխանությունները հրահանգել են փոխել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս և Սիս սարերը, գրել է «Հրապարակը»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս տարվա հունվարից: Ըստ թերթի՝ համալսարանին հրահանգվել է մինչև ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի:
Թերթը չի կարողացել Պոլիտեխնիկից այս հարցով մեկնաբանություն ստանալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ընդգծել է, որ Արագածն է Հայաստանի ամենաբարձր լեռը, այլ ոչ թե Արարատը։ ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի մուտքի և ելքի անձնագրային կնիքներից հեռացվել էր Մասիս (Արարատ) լեռան պատկերը։
