Իրանը հերթական հարձակումն է իրականացրել Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական գոտու վրա


Միջազգային


Իրանը երկրորդ հրթիռային հարվածն է հասցրել Կատարի Ռաս Լաֆանի գոտում գտնվող արդյունաբերական օբյեկտներին։

Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը (IRIB):

Հրթիռային հարձակումը, ըստ որոշ տեղեկությունների, հրդեհ է առաջացրել արդյունաբերական օբյեկտներում։

Քաթարի Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ հրշեջները շարունակում են մարել արդյունաբերական գոտում բռնկված հրդեհը։

Նախկինում հաղորդվել էր, որ Իրանը հարձակվել է Ռաս Լաֆանի վրա՝ առաջացնելով խոշոր հրդեհ տարածքում։


Leave a Comment