ԱՄՆ-ին հաջողվելո՞ւ է հաշտեցնել Իսրայելին և արաբական միապետություններին` Թուրքիայի հետ դաշնակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սկսում է տարածաշրջանային այցելությունները: Այդ մասին նախօրեին նա անձամբ ասել է Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլին:

Ֆիդանը անոնսավորել է, որ տարածաշրջանի երկրներին կներկայացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը և կքննարկի կայուն խաղաղության հասնելու հեռանկարները:

Նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված իֆթարի սեղանին ելույթում խստորեն քննադատել է Իսրայելի «կառավարող խմբակին, որ իրեն բոլորից բարձր է տեսնում և տարածաշրջանը ներքաշում աղետալի պատերազմի մեջ»:

Կարելի է ենթադրել, որ արտգործնախարար Ֆիդանը հենց այս ուղերձն է փոխանցելու տարածաշրջանի երկրներին: Ամենայն հավանականությամբ, Ֆիդանը հանդիպումներ և քննարկումներ կունենա Պարսից ծոցի արաբական միապետությունների արտգործնախարարների հետ:

Մարտի 18-ին հայտնի է դարձել, որ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը բանակին և «Մոսադին» օժտել են Իրանի բարձրստիճան պաշտոնյաներին անմիջապես ոչնչացնելու լիազորությամբ: Նախկինում պահանջվում էր յուրաքանչյուր դեպքի համար առանձին թույլտվություն ստանալ:

Այժմ նրանք իրավունք ունեն անմիջապես որոշում կայացնել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի գնահատմամբ, Իսրայելի կառավարության այդ գործողությունները «լիովին ապօրինի են և չեն ներգրվում պատերազմի իրավունքի համընդհանուր նորմերին»:

Ի՞նչ նախաձեռնություն է փորձում իրացնել Թուրքիան, արդյոք Անկարան Վաշինգտոնի հետ խորհրդատվություններ անցկացրե՞լ է: Պարսից ծոցի արաբական երկրները Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից ահռելի կորուստներ են ունեցել, այդ թվում և՝ վարկանիշային:

Նրանք, անշուշտ, կցանկանային, որ պատերազմն ավարտվեր, իսկ իրենք վերադառնային իրենց առօրյային: Բայց դա, երևի, այլևս հնարավոր չէ: Իրանի դեմ պատերազմն արդեն իսկ փոխել է տարածաշրջանը:

Խնդիր է, թե հետկոնֆլիկտային շրջանում ԱՄՆ-ին հաջողվելո՞ւ է հաշտեցնել Իսրայելին և արաբական միապետություններին, թե՞ նրանք ընտրելու են Թուրքիայի հետ դաշնակցությունը:

Leave a Comment