Խորթ մայրը կալանավորվել է | Radar Armenia

Խորթ մայրը կալանավորվել է

1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվել է. Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ օրերս «կլինիկական մահ» ախտորոշմամբ, բուժկենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Ըստ դատախազության. «1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment