Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է մայիսի 5-ից 6-ը կայանալիք «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի հայեցակարգը, ինչպես նաև համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել համաժողովի շրջանակներում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» նախաձեռնությանը, քննարկվել են համաժողովի հայեցակարգին և մասնակցության հնարավոր ձևաչափերին վերաբերող հարցեր:
