34576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հանդիպումը հնարավորություն է համատեղ ամփոփելու արդեն իսկ իրականացված քայլերը՝ միաժամանակ արձանագրելով և հասցեագրելով առկա խնդիրները։

Անդրադառնալով գործընթացների կազմակերպմանը դեռևս 2023-ի աշնանը՝ նախարարը արձանագրեց, որ նույնականացված տվյալների հավաքագրմամբ տեղահանված բնակչության ամբողջական հաշվառում է ապահովվել մեկ ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն է տվել ժամանակին ու թիրախային կազմակերպել հրատապ աջակցության և մյուս սոցիալական աջակցության ծրագրերը։ Անդրադառնալով քաղաքացիության շնորհման գործընթացին՝ նախարարն ընդգծել է, որ այն իրականացվում է հնարավորինս արագ և առանց խոչընդոտների։

Leave a Comment