Իրանի գազային ենթակառուցվածքների վրա հարձակումը տարածաշրջանում հակամարտության նոր փուլ է սկսել։ Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Թշնամին զայրացած է»,- գրել է նա X-ում, «և ցանկանում է ծածկել մարտադաշտում իր անհաջողությունները՝ հարձակվելով ենթակառուցվածքների վրա»։ «Նրանց համար սա ինքնասպանություն է», – ասել է Ղալիբաֆը։ Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը, «գործի է մտել «ակն ընդ ակն» սկզբունքը, և սկսվել է հակամարտության նոր մակարդակ»։
Չորեքշաբթի օրը Իրանի Բուշեհր նահանգի Ասալույե շրջանի ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարվածը հրդեհներ է առաջացրել Հարավային Պարս գազի հանքավայրի մի քանի օբյեկտներում։