Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են անդադար հարվածներ հասցնել Իրանին, վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցվել ավելի քան 200 թիրախի։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել Իսլամական Հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններին։ Հարվածված թիրախների թվում են եղել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և զենքի գործարաններ։