Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ



Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը:

Մարտի 19-ին Ժամը 12:00-ին էլ Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment