ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
Նիստին մասնակցել են ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող, խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների և միությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում նախարար Հովհաննիսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար։ Այնուհետև քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերն ու ոլորտային առաջնահերթությունները։ Մասնակիցների ներկայացրած առաջարկությունները դիտարկվել են, որից հետո անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականությանը, գնումների ոլորտին, ինչպես նաև բյուջետային գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերին։
Նիստն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ապահովելով բաց և կառուցողական քննարկման մթնոլորտ։