Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը

Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը

Իրաքի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը:

Իրանը չորեքշաբթի օրը ռազմական գործողությունների պատճառով ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը, որն օգտագործվում էր էլեկտրակայանների շահագործման համար, Իրաքի լրատվական գործակալությանը (INA) հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակ Ահմեդ Մուսան։

«Տարածաշրջանային լարվածության պատճառով Իրաքին իրանական գազի մատակարարումը մեկ ժամ առաջ ամբողջությամբ դադարեցվել է, ինչի արդյունքում կորել է մոտ 3100 մեգավատ էլեկտրաէներգիա», – ասել է Մուսան։
Նա հավելել է, որ նախարարության ղեկավարությունը հանձնարարել է ուժեղացնել համակարգումը նավթի նախարարության հետ՝ գազի մատակարարման կորուստը փոխհատուցելու այլընտրանքային վառելիքներով և ներքին գազի պաշարներով։

Leave a Comment