Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի չորս քաղաքների և Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաների վրա հարվածներ հասցնելու մասին։
ԻՀՊԿ մամուլի ծառայությունը հայտարարել է. «Աքրայում, Հայֆայում, Թել Ավիվում և Բեեր Շեբայում թիրախները ոչնչացվել են հզոր հրթիռներով, այն բանից հետո, երբ սիոնիստական ռեժիմի և հանցավոր Ամերիկայի բարդ հակաօդային պաշտպանության համակարգերը վնասազերծվել են»։
Նաև պնդվել է, որ Իրանի զինված ուժերը չորեքշաբթի առավոտյան Բեն Գուրիոն օդանավակայանում հարվածել են Իսրայելի լիցքավորման ինքնաթիռներին։
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը հայտնել է, որ Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել երկրի վրա։