Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի գործող կահույքի արտադրամաս

Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի գործող կահույքի արտադրամաս

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, չունենալով համապատասխան լիցենզավորում և փաստաթղթեր, զբաղվում է կահույքի և դռների արտադրությամբ ու վաճառքով:

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են Արշալույս գյուղ: Պարզվել է, որ նշված հասցեում գործում է կահույքի արտադրամաս՝ կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով ու կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment