
Իսկ ինչո՞ւ է անբարոյականություն: Անբարոյականություն է, որովհետև Սոնա Մնացականյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական կապիտալ ՔՊ-ին չի՞ բերել, թե՞ հղի կնոջը ողբերգական վրաերթի ենթարկելու դեպքի հետ կապված բոլոր հարցերը ստացել են իրենց պատախանները մի դեպքում, երբ այն դարձավ առիթ՝ հասկանալու համար, թե իրականում որքանով է գործում օրենքի գերակայությունն այն դեպքում, երբ խնդիրն առնչվում է Նիկոլին ու նրան սպասարկող համակարգին: Նկատենք, որ թեև դեպքից հետո որոշակի իրավական գործընթացներ տեղի ունեցան, բայց հասարակության զգալի մասի, իրավապաշտպանների համար այդ գործն այդպես էլ մնում է խիստ վիճահարույց, և սա՝ մեղմ ասած:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների օրոք գոյություն ունեցած բարքերին, ապա դրանք թեպետ իդեալական չեն եղել, սակայն այն, ինչ որ տեղի է ունենում հիմա, անհամեմատ ավելի վատ է, քան այն, ինչ կար 2018-ից առաջ, և դա անհերքելի փաստ է. թե՛ քաղաքականության մեջ, թե՛ հասարակական հարաբերություններում Նիկոլը ջնջել է բոլոր կարմիր գծերը շատ վաղուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: