«Թվային միջնադար»․ Լիլիթ Մանարյանի նոր նախագիծը․ «Վերնատուն»

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Թվային միջնադար» նախագիծը․ արդյո՞ք այն միջնադարյան արվեստի ժամանակակից մեկնաբանությունն է, թե՞ ահազանգ է քաղաքակրթության անկման մասին։ Նախագծի հեղինակը՝ նկարիչ, երաժշտագետ Լիլիթ Մանարյանը պնդում է, որ «միջնադարը վերադարձել է»։ Մենք հայտնվել ենք ժամանակային ու թվային յուրօրինակ ծուղակում. թվում է՝ վերադարձել ենք 15-16-րդ դարեր, քանի որ  բռնությունը, անմարդկայնությունն ու ազատությունների սահմանափակումը կրկին գլուխ են բարձրացրել։ Թվային գործիքների միջոցով Լիլիթ Մանարյանը հենց այս բովանդակությունն է փորձում փոխանցել՝  ժամանակակից աշխարհն ընկալելով որպես նորօրյա միջնադար։

Այս իրավիճակում փրկությունն ու փոփոխությունը, ըստ նրա, կարող է լինել մարդկային արժեքների ու ազատությունների վերադարձը՝ Վերածննդի դարաշրջանի օրինակով։

Իր գործերում, մանկական նայիվություն պահպանելով, այնուամենայնիվ, ինչպես ինքն է ասում, խոսում է լույսի, մաքուր  երկնքի մասին, շեշտելով ազատության գաղափարը։ Նախագծում համադրվում են խաղն ու լեգենդները՝ փաստելով, որ մեր օրերում ևս նոր առասպելներ են ծնվում։ 

Leave a Comment