Արմավիրի բանտում պարսկահայ դատապարտյալը փորձել է կախվել

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արմավիրի բանտում 4-րդ տեղամասի դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել։

Վերջինս պարսկահայ Մինաս Մեհրաբյանն է։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ ազատազրկվածի քայլը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից։

Երեկ էլ հայտնվել էինք, որ քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 43-ամյա կալանավոր Արթուր Գասպարյանը։

Leave a Comment