ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը հաղորդագրությունը տարածել իրանական հարվածների հետևանքների մասին։ ԱՄԷ-ի ՀՕՊ համակարգերը խոցել են արձակված ավելի քան 2001 հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը։
Մարդկանց վրա ունեցած ազդեցություն
- 6 քաղաքացիական զոհ
- 2 նահատակ ԱՄԷ զինված ուժերից
- 157 թեթև վիրավոր
Խոցված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորները պատճառել են սահմանափակ վնաս քաղաքացիական գույքին։
Օպերատիվ պատկեր (2026 թ. մարտի 17-ի դրությամբ)
- 2,001 արձակված հրթիռ և անօդաչու թռչող սարք ԱՄԷ-ի դեմ
- 314 հայտնաբերված բալիստիկ հրթիռ
- 1,672 հայտնաբերված անօդաչու թռչող սարք
- 15 հայտնաբերված թևավոր հրթիռ
ԱՄԷ-ն օգտագործում է բազմաշերտ ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ապահովում են երկրի օդային տարածքի ամբողջական պաշտպանությունը՝ երկար, միջին և կարճ հեռահարության համակարգերի միջոցով։
