Իրանը մահապատժի է ենթարկել Կուրոշ Քեյվանիին, ով մեղադրվում էր Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ։ Այս մասին հայտնել է «Միզան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական համակարգին։
Սա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց ի վեր հայտարարված առաջին նման մահապատիժն է։
Կուրոշ Քեյվանին մեղավոր է ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսություն անելու և «Մոսադի» սպաներին լուսանկարներ ու իրանական կարևոր կառույցների մասին տեղեկատվություն տրամադրելու մեջ։
Կուրոշ Քեյվանին ձերբակալվել է անցյալ տարվա հունիսին՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հանդիպել է «Մոսադի» գործակալների հետ և վերապատրաստվել է վեց եվրոպական երկրներում, ինչպես նաև Իսրայելում։