Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձրագանքեց՝ հարցի հետ կապված ընդհանուր մթնոլորտից տեղյակ են, և որ հարցի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև ԱՍՀ նախարարն ու ՀՀ փոխվարչապետը՝ նշելով, որ այդ մասով պետք է որոշում կայացնել:
«Մենք առաջիկայում որոշում կկայացնենք, և երևանամերձ մարզերի համար (3 միլիոնը երևանամերձ համայնքներին է վերաբերում, ճի՞շտ է, Երևանին սահմանակից համայնքներին), որտեղ 3 մլն է, կդարձնենք 4 մլն: Սա է մեր որոշումը, առաջիկայում դե յուրե որոշումը կկայացնենք»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ խոսքը Երևանին չի վերաբերում, քանի որ նպատակ կա ծրագրերը մաքսիմալ ուղղորդել մարզեր:
«Ովքեր ստացել են 3 միլիոնը, 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով նաև կավելացնենք իրենցը, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարություն կլինի: Ինձ թվում է՝ մենք 1-2 ամսվա ընթացքում… [կընդունենք որոշումը]: Ամեն դեպքում հետադարձ ուժ կունենա: Նրանք, ովքեր հիմա 3 միլիոն դրամի սերտիֆիկատ ունեն, բնակարան, տուն փնտրելիս, հարցը քննարկելիս կարող են արդեն այդ հաշվարկով վստահաբար առաջնորդվել»,- ասաց նա:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հավելեց՝ ծրագիրը կվերաբերի նաև Կոտայքի մարզին՝ Աբովյան քաղաքին, որտեղ ևս շատ են Ղարաբաղից տեղահանվածները: