Հարձակում Իրանի խոշորագույն էներգետիկ հանգույցներից մեկի վրա

Հարձակում Իրանի խոշորագույն էներգետիկ հանգույցներից մեկի վրա

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են երկրի խոշորագույն էներգետիկ հանգույցներից մեկի՝ «Հարավային Պարս» գազային հանքավայրի օբյեկտների վրա իրականացված հարձակման մասին:

Իրանական պետական հեռուստատեսության և IRNA գործակալության փոխանցմամբ՝ թիրախավորվել են Բուշեհր նահանգի Ասալույե քաղաքում գտնվող ենթակառուցվածքները, սակայն հարձակման մանրամասների և հնարավոր վնասների մասին հավելյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Հատկանշական է, որ այս հսկայական ծովային հանքավայրը Իրանը կիսում է Կատարի հետ։

Թեև դեռևս հստակեցված չէ, թե ով է կանգնած այս գործողության հետևում, փորձագետները նշում են, որ ԱՄՆ զինված ուժերը հիմնականում գործում են հենց Իրանի հարավային հատվածում: Սա առաջին դեպքը չէ, երբ թիրախավորվում են Իրանի ռազմավարական էներգետիկ օբյեկտները. ավելի վաղ ամերիկյան ուժերը հարվածներ էին հասցրել Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզուն, որը Իրանի նավթային արտահանման հիմնական տերմինալն է:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment