Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պետությունը պետք է շարունակաբար աջակցություն ցուցաբերի Ղարաբաղից տեղահանված հայերին Հայաստանում բնակություն հաստատելու հարցում։

Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական աջակցությունը, որպեսզի մարդիկ կարողանան նոր կյանք սկսել և կապել իրենց ապագան Հայաստանի հետ։

«Կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ 2023 թվականից ի վեր պետական բյուջեից հատկացվել է շուրջ 145 մլրդ դրամ՝ տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Կառավարության ծրագրերի շնորհիվ արդեն մոտ 1700 ընտանիք ձեռք է բերել բնակարան Հայաստանում։

Leave a Comment