Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է



Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը ոչնչացվել է, հայտնում է Ynet-ը:


«Իրանում հարվածների ինտենսիվությունը մեծանում է. գիշերը ոչնչացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը։ Վարչապետը և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին թիրախավորել ցանկացած իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հենց որ ստացվի համապատասխան հետախուզական տեղեկատվություն, առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության»,- հայտարարել է Իսրայել Կացը:


Իսրայել Կացը նաև հայտարարել է, որ Իրանին սպավում են նոր անակնկալներ: 

«Այսօրվա ընթացքում սպասվում են զգալի անակնկալներ բոլոր ճակատներում, որոնք կսրեն այն պատերազմը, որը մենք մղում ենք Իրանի և Լիբանանում Հեզբոլլահի դեմ»,- ասել է Կացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment