Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և բժիշկների հսկողության տակ է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակին:
«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանում մեկ տարեկան 2 ամսական տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը։