Մեկ էլ էն օրը տեսնեմ iDram-ի թիմը դրել, նստել, վերցրել է ու համագործակցության «ամենահաջող» տարբերակը ադրբեջանական բենզին վաճառող գռզոյական բենզակալոնկի՝ գալֆի հետ համագործակցություն ստեղծելն ա եղել։ Հոտնկայս ծափահարություններ մարքեթինգի թիմին. երբ ողջ նորմալ ազգը բոյկոտում է ադրբեջանական ցանկացած բան, անգամ Արցախում, բլոկադայի ժամանակ մարդիկ սովամահ էին լինում, բայց ադրբեջանական օգնությունը չէին վերցնում, դուք համագործակցում եք պաշտոնապես ադրբեջանական բենզինի մատակարարի հետ….
Լավ, հըլը էտ անորակ, շարժիչներ ու բենզանասոսներ շարքից հանող բենզինը մի կողմ, նա էլ մի կողմ, որ դուք փաստացի մարդկանց մե՜ծ ծախսի տակ եք գցում ձեր «համագործակցությամբ», արա լավ, բայց ադրբեջանական բենզին վաճառողի հետ համագործակցե՞լ։ Իսկ socar հետ համագործակցություն սպասե՞նք մոտ ժամանակներս, սիրելի իդրամի թիմ։
Էտ ի՜նչ հեշտ եք մոռանում ու ուրանում ամեն ինչ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: