
Ամունդի-Ակբան ներկայացնում է կուտակային կենսաթոշակը ստանալու եղանակները։
Կախված մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր արժեքից՝ մասնակիցն իր կուտակային կենսաթոշակը կարող է ստանալ մի քանի եղանակով։
Ստանալու եղանակները որոշվում են մասնակցի միջոցները օրենքով սահմանված կարգով հավասարաչափ ամսական վճարների վերածելով։
Ինչպե՞ս հաշվարկել ամսական վճարը։
Կուտակային կենսաթոշակների ամսական չափն որոշվում է մասնակցի կենսաթոշակային տարիքում (63 տարեկան) իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և կյանքի սպասվող միջին տևողության (ներկա պահին՝ 17 տարի) հիման վրա:
Oրինակ՝ մասնակիցը թոշակի անցնելու պահին իր կենսաթոշակային հաշվում ունի 20 մլն դրամ։ Մասնակցի ամսական կենսաթոշակի չափն այս պարագայում ստացվում է.
17×12=204 ամիս
20.000.000÷204=98,000 ՀՀ դրամ
Ինչպե՞ս եք ստանալու կուտակային կենսաթոշակը։
Եթե մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում
ամսական գումարը <= հիմնական կենսաթոշակի 75 %,
ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալու անուիտետի, ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով,
հիմնական կենսաթոշակի 75 % < ամսական գումարը <= հիմնական կենսաթոշակ x 5,
ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքել անուիտետի պայմանագիր,
ամսական գումարը > հիմնական կենսաթոշակ x 5,
ապա մասնակիցը պարտավոր է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով կնքել անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով:
Հիմնական կենսաթոշակի մեծությունը կազմում է 24 000 դրամ: