Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են Ակադեմիական քաղաքի տարածք

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ջրային և քաղաքային զարգացման ոլորտի վարչության Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի թիմի տնօրեն Ցզինմին Հուանը և ԱԶԲ-ի ծրագրերի իրականացման պատասխանատու Գոհար Մուսայելյանը հանդիպել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանի և ծրագրի թիմի հետ՝ քննարկելու Ակադեմիական քաղաք ծրագրի տեսլականը, զարգացման ռազմավարական ուղղությունները և համագործակցության հնարավորությունները։

ԱԶԲ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև ծրագրի իրականացման տարածք, որտեղ նրանց ներկայացվել են տարածքի ներկայիս վիճակը, ինչպես նաև ծրագրի նախնական փուլերում իրականացվող նախապատրաստական և տարածքի մաքրման աշխատանքները։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապագա համագործակցության հնարավոր ուղղություններին՝ ընդգծելով միջազգային գործընկերությունների կարևորությունը կրթական և գիտահետազոտական խոշոր ենթակառուցվածքների հաջող զարգացման գործում։

Կողմերը կարևորել են հետագա համագործակցության շարունակականությունը։

Leave a Comment