Մեր բարեկամներից ոմանք հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ, որն իսլամական աշխարհի մեծագույն թշնամին է։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Այսպես է նա մեկնաբանել հեռուստաալիքի հաղորդավարի այն դիտարկումը, թե տարածաշրջանում ամերիկյան ռազմական թիրախներին հասցվող պատասխան հարվածների հետևանքով Իրանը «կորցնում է բարեկամներին»՝ հիշատակելով նաև Ադրբեջանը։
«Մեր ժողովուրդը մեր լավագույն բարեկամն է։ Նախևառաջ մենք պետք է պաշտպանենք նրանց։ Մենք չպետք է վտանգենք մեր մարդկանց կյանքը հանուն այն բարեկամների, որոնք սխալներ են թույլ տալիս։ Վերջին 47 տարիների ընթացքում մեր բարեկամները ռազմական բազաներ են տրամադրել Միացյալ Նահանգներին։ Այդ 47 տարիների ընթացքում մեր բարեկամները շատ լավ հարաբերություններ են հաստատել Միացյալ Նահանգների հետ, որոնք մեր թշնամիներն են եղել։ Նրանք Միացյալ Նահանգներին մատուցել են ծառայությունների լայն շրջանակ և շարունակում են դա անել։ Մեր բարեկամներից ոմանք հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ, որն իսլամական աշխարհի մեծագույն թշնամին է։ Նույնիսկ հիմա մեր բարեկամներից ոմանք թույլ են տալիս օգտագործել իրենց տարածքը մեր դեմ։ Ես չգիտեմ՝ նրանք դա պաշտոնապես են թույլ տալիս, թե ոչ, բայց նրանց տարածքներն օգտագործվում են»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: