Երևանի փողոցերում խրամատներ են, իսկ ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են մսխվում. Դանիելյան (տեսանյութ)

«Երևանում ասֆալտը ասֆալտ չէ։ Տարբեր փողոցներ խայտառակ վիճակում են, խրամատներ են»,- տեսանյութում նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նրա խոսքով, փոսալցման աշխատանքների ժամանակ հսկայական գումաներ են մսխվել. «Անգամ ժամանակավոր փոսալցման պարագայում որևէ բիտումի հետք անգամ չկա, ամբողջությամբ ավազ է։  

Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, փողերի վատնում։ Ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են դուրս գրվում, մսխվում, վերջնարդյունքում տուժում են մեր հայրենակիցները. ամեն անգամ փոսերի մեջ հայտնվելուց հետո ստիպված տանում են մեքենան վերանորոգելու»։

Leave a Comment