Այսօր առավոտյան հաղորդագրություններ են հայտնվել Բեյրութում իսրայելական օդային հարվածների մասին, այս անգամ՝ Ալ-Բաշուրա թաղամասի ուղղությամբ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան Բեյրութի կենտրոնում Իսրայելի երկու հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, կան երկու տասնյակից ավելի վիրավորներ։ Մարտի 2-ից ի վեր երկրում զոհվել է ավելի քան 800 մարդ։

Իսրայելն այսօր առավոտյան հայտարարել է, որ իրենց թիրախում Հեզբոլլահ խմբավորումն է։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հարվածներից մեկն ուղղված է եղել կենտրոնում գտնվող Զուկակ էլ-Բլատ թաղամասի բնակելի շենքի վրա, որի մոտակայքում կառավարական շենքեր և դեսպանատներ կան։