Անչափահաս երեխաների մորը ձերբակալել են Փաշինյանի հասցեին գրառման համար, հետո ազատել

Անչափահաս երեխաների մորը ձերբակալել են Փաշինյանի հասցեին գրառման համար, հետո ազատել

18 մարտի 2026 – 11:54 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 17-ի ուշ երեկոյան արցախցի զոհված զինծառայողի քրոջը ձերբակալել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառման համար, հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում:

Նա 5 երեխայի մայր է:

«Ուշ երեկոյան Նոր Հաճնում հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) իր բնակության վայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ «Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ»,- նշել է նա:

Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ անչափահաս երեխաների մայրն արդեն վերադարձել է տուն, սակայն մարտի 18-ին նրան կրկին կանչել են հարցաքննության։

«Ռոման Երիցյանի հետ խոսեցի, անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է, բայց վաղը նորից հարցաքննության են կանչել»,-գրել է նա:

Leave a Comment