Չինաստանը կարող է միջնորդի դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում․ Արաղչի

Չինաստանը և մի շարք այլ երկրներ կարող են միջնորդի դեր խաղալ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործում, չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իմ կարծիքով, մի քանի երկրներ կարող են միջնորդի դեր խաղալ, այդ թվում՝ Չինաստանը։ Չինաստանը հաջողությամբ և դրականորեն միջնորդել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, և վստահ եմ, որ երկու երկրներն էլ կհետևեն ձեռք բերված պայմանավորվածություններին», – ասել է նախարարը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Leave a Comment