Իրանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել՝ գերագույն առաջնորդ Խամենեի վերաբերյալ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ստացել է միայն թեթև վնասվածքներ և այժմ նա լիարժեք առողջ է։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ առկա տեղեկությունների համաձայն՝ Խամենեիի վնասվածքները լուրջ չեն եղել, և նա շարունակում է վերահսկել իրավիճակը երկրում։ Նախարարը նաև ընդգծել է, որ իշխանական համակարգը գործում է առանց խափանումների։

Միևնույն ժամանակ,  Պենտագոնը հայտնել էր, թե Խամենեին կարող էր ծանր վնասվածքներ ստանալ, նույնիսկ կարող է մահացած լինել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածել էր, որ Խամենեին  կարող է ողջ լինել։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հաստատել էր, որ գերագույն առաջնորդը վնասվածքներ է ստացել, սակայն նրա վիճակը գնահատվում է բավարար։ Չնայած հանրային բացակայությանը՝ մարտի 12-ին Խամենեին հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ չբացառելով ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտությունում նոր ուղղությունների բացման հնարավորությունը։

Leave a Comment