Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, գիշերվա ընթացքում իրականացվել է իսրայելական չորս հարված, որոնցից մեկը ամբողջությամբ ոչնչացրել է կենտրոնական հատվածում գտնվող 15-հարկանի բնակելի շենքը։
Հարվածը հասցվել է շենքի նկուղային հատվածին։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ այնտեղ պահվում էր «Հեզբոլլահի» կանխիկ միջոցներ։ Հարվածից հետո շենքը ամբողջությամբ փլուզվել է։
Մինչ հարվածը Իսրայելը նախազգուշացում էր տարածել՝ սպառնալով գործողություն իրականացնել։ Դեպքի հետևանքով լուրջ վնասներ են կրել հարակից թաղամասերը, իսկ երեք այլ հարվածներ թիրախավորել են խիտ բնակեցված շրջաններ, այդ թվում՝ Զուքաք ալ Բլատ և Բուստա թաղամասերը։
