Իրանում պատմել են Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին է որոշում, թե երբ և ինչպես, անձամբ թե հայտարարությամբ կդիմի ազգին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ե՞րբ և ինչպես նա կդիմի ժողովրդին՝ հայտարարությա՞մբ, թե՞ անձամբ, դա նրա որոշումն է։ Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, և դրանք, անշուշտ, հավաստի են, նա կատարյալ առողջական վիճակում է», – ասել է Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Արաղչին նաև հավելել է, որ գերագույն առաջնորդը ստացել է միայն մակերեսային վերքեր, և իրավիճակը նրա վերահսկողության տակ է։

Leave a Comment