Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ այսօր Բեյրութի կենտրոնական հատվածներին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 24-ը վիրավորվել են։

Բաշուրա թաղամասին հասցված հարվածից առաջ իսրայելական բանակը սոցիալական ցանցերում նախազգուշացում էր հրապարակել՝ նշելով, որ պատրաստվում է հարվածել այդ տարածքում գտնվող «Հեզբոլահի» օբյեկտին։

Սակայն Զուքաք ալ-Բլաթ և Բաստա թաղամասերին հասցված հարվածներից առաջ, ըստ Reuters-ի, որևէ նախազգուշացում չի եղել։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերն ու վիրավորները հենց այդ հարվածների հետևանքն են։

Իսրայելը շարունակում է ուժեղացնել իր հարձակումները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլահի» դեմ։ Եթե մինչ այժմ Բեյրութում հիմնականում թիրախավորվում էին հարավային արվարձանները, ապա այս անգամ հարվածներ են հասցվել նաև քաղաքի կենտրոնական հատվածներին։

Leave a Comment