Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի հարվածում հարևան երկրներում քաղաքացիական թիրախներին, այլ պատասխանում է ԱՄՆ հարձակումներին՝ հարվածելով Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։
«Ես կարող եմ վստահորեն ասել, որ մենք չենք թիրախավորել հարևան երկրներում գտնվող քաղաքացիական անձանց», – ասել է Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Իրանը պատասխանում է ԱՄՆ ագրեսիային ՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակվելով։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ այդ օբյեկտները գտնվում են Իրանի բարեկամ երկրների տարածքում։