
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մեղավորներին դաժան վրեժխնդրություն է սպասվում:
«Դաժան վրեժ է սպասվում այն ահաբեկիչներին, ովքեր իրենց ձեռքերը ներկել են Իրանի սուրբ հողի քաջարի և անսասան նահատակների արյունով»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հաստատել են Լարիջանիի մահը։ Ավելի վաղ Ալի Լարիջանիի մահվան մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ նշելով, որ գործողությունը տեղի է ունեցել մարտի 17-ին։