Իրանը պաշտոնապես հաստատեց Ալի Լարիջանիի մահը

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ Ալի Լարիջանին սպանվել է։ Այս մասին հայտնել են իրանական պետական ​​լրատվամիջոցները։ 

Ըստ տեղեկությունների նրա որդին՝ Մորտազա Լարիջանին, և նրա անվտանգության ծառայության ղեկավարը նույնպես սպանվել են։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է «Բասիջ» զորքերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի մահը: Միևնույն ժամանակ, Իրանի Անվտանգության խորհուրդը հաստատել է իր քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

Leave a Comment