Մեծ բաներ պահանջեք

Մեծ բաներ պահանջեք

17.03.2026 | 21:59

Լսե՛ք Ինձ, ուշադիր եղեք, Ես եմ ձեր Տերը:

Ինձնից առաջ և Ինձնից բացի, ոչ ոք չկա:

Ամեն ինչի համար Ինձ վստահեք:

Օգնությունը մշտապես կհասնի:

Ճանապարհի դժվարին մասը գրեթե ավարտվել է. դուք այդ դժվարությունների մեջ այնպիսի դասեր սովորեցիք, որ չէիք կարողանա սովորել ուրիշ ոչ մի ձևով:

«Աստծո Արքայությունը հեշտորեն ձեռք բերվող շնորհ չէ: Միայն զորավոր հոգիները կարող են տիրանալ նրան` զորությամբ»:

Հարատև աղոթքով, հաստատուն ու պարզ վստահությամբ խնդրեք Ինձնից Իմ թագավորության գանձերը, որոնց մեջ կան այս հրաշալի բաները. ուրախություն, խաղաղություն, ապահովություն, առողջություն, երջանկություն, խնդություն:

Սրանք ամեն ժամանակ ձեր տրամադրության տակ կարող են լինել:

Հենց հիմա պահանջեք Ինձնից մեծ, իրապես մեծ բաներ: Իմացեք, որ Ինձ համար չափազանց մեծ մի բան կա. այդ Իմ սրտի տալու ցանկությանը գոհացում պատճառելն է: Օրհնություն, անսպառ օրհնություն ձեր երկուսի վրա՝ հիմա և միշտ:

Խաղաղություն ձեզ:

Մեկնաբանություններ

Leave a Comment