Թեհրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը – armeniatoday.am

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է, հայտնում է Fars-ը։

Նշվում է, որ Լարիջանիի որդին՝ Մորտազան, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալիռեզա Բայաթը և «անվտանգության աշխատակիցների մի խումբ» սպանվել են Լարիջանիի հետ միասին։

Մարտի 17-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր Լարիջանիի մահվան մասին՝ Իրանի վրա ավիահարվածի ժամանակ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Leave a Comment