Իրանը նախազգուշացրել է Բաքվին. ԱՄՆ-ին և Իսրայելին իր տարածքն առաջարկող երկիրը թիրախ կդառնա

Արաղչին վճռական հայտարարություն արեց իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում. ցանկացած երկիր, որը կզիջի իր տարածքը ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնա Իրանի օրինական թիրախը, հաղորդում է Pars Today-ը։

«Ըստ միջազգային իրավունքի՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը և ռեսուրսները առաջարկել այլ պետություններին ագրեսիվ գործողությունների համար։ Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող բազաների և օբյեկտների դեմ»,- շեշտել է Արաղչին։

Leave a Comment