Հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճընում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին ենթադրաբար հնչեցված բռնության կոչն է։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է, բայց վաղը նորից հարցաքննության են կանչել։
