Իրանը պաշտոնապես հաստատել է ԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի սպանության լուրը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական հարվածների արդյունքում Լարիջանին սպանվել է։
Tasnim-ի տեղեկություններով՝ սպանվել են նաև Լարիջանիի որդին և նրա անվտանգության ծառայության ղեկավարը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել էր նաև «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի սպանության լուրը։
