Իր տարածքն ԱՄՆ-ին և Իսրայելին տրամադրած երկիրն «օրինական թիրախ» է․ Արաղչի

Այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնան Իրանի «օրինական թիրախ», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Ցանկացած երկիր, որն իր տարածքը տրամադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին, դառնում է Իրանի օրինական թիրախ», – Irna-ն մեջբերում է Արաղչիի խոսքերը։

Հեռախոսազրույցի ընթացքում նա նաև նշել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի «տրամադրել իր տարածքը և ռեսուրսները ուրիշների կողմից ագրեսիվ գործողությունների համար»։ Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանի պաշտպանական գործողություններn ուղղված են բացառապես ագրեսորների և Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող բազաների կամ օբյեկտների դեմ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, նշել են, որ զրույցի ընթացքում Բայրամովը ընդգծել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպի վերաբերյալ Իրանի կողմից հետաքննության ավարտի կարևորությունը։

Նա նաև ասել է «ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիան հնարավորինս արագ դադարեցնելու և առկա դժվարությունները դիվանագիտական ​​միջոցներով լուծելու» անհրաժեշտությունը։

Leave a Comment