Արկը հարվածել է Իրանի Բուշերի ատոմակայանին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Արկը հարվածել է Իրանի Բուշերի ատոմակայանին

Իրանի իշխանությունները հաստատել են, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից արձակված արկը հարվածել է Բուշերի ատոմակայանին։ Վնասների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չկան։

«Բուշերի ատոմակայանին թշնամու կողմից արկի հարվածի մասին հաղորդագրությունների վերաբերյալ, երկրի Ատոմային անվտանգության կենտրոնի տվյալներով, բարեբախտաբար, նյութական կամ տեխնիկական վնասներ, զոհեր և ատոմակայանի որևէ մասի վնաս չեն հասցվել», – ասվում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) հայտարարության մեջ։

Հարվածը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 19:30-ին։

Leave a Comment