Լերմոնտովո գյուղի մոտ բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Լերմոնոտովո գյուղի մոտ բախվել են 52-ամյա Ասադով Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արամ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

Leave a Comment