Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։
Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները հակասում են միջազգային իրավունքին։
«Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են բացառապես ագրեսորների և հարձակումների համար օգտագործվող թիրախների դեմ»,- նշել է նա։
Արաղչին նշել է, որևէ երկիր չպետք է թույլ տա, որ իր տարածքն ու ենթակառուցվածքները օգտագործվեն հարևանների դեմ։
Բայրամովն ընդգծել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո իրանական կողմի կողմից նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն հետաքննությունների ավարտի կարևորությունը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել մի շարք երկկողմ հարցերի շուրջ և ընդգծել են ստեղծված իրավիճակում թյուրըմբռնումները կանխելու համար սերտ խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։
