«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով, հայտնել է թերթը։
Ըստ թերթի՝ Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր:
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենգրքի 422 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Թերթը հավելել է, որ Օհանյանին հրավիրել են որպես վկա` հարցաքննության, նաև ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ:
